ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի գործով հերթական նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թ. մայիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է “Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի դատաքննությունը:Նախորդ դատական նիստի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը ներկայացրել էր զրպարտություն պարունակող արտահայտությունները:
Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու հիմք են հանդիսացել՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային կայքում և 2011թ. հոկտեմբերի 15-ին “Զինուժ”ծրագրում տրված հարցազրույցները:
“Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ-ն գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:




Լրահոս