Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկիչ մահապարտը պայթուցիկով լեցուն մեքենա է պայթեցրել: Ահաբեկչության հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 3-ը` վիրավորվել. տեղեկացնում է ТАСС-ը:
Պայթյունը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ բնակվում են միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, որտեղ նաև գտնվում է ամերիկյան ռազմակայանը և Անկախ ընտրական հանձնաժողովի կենտրոնակայանը: