
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, կարծեք թե, լուծված է: Երկար քննարկումներից հետո, ի վերջո, հոկտեմբերի 10-ին ՀՀ-ն պաշտոնապես անդամակցեց այս կառույցին: Ինչպես և սպասվում էր, իշխանությունը լավատես է ու մեծ սպասելիքներ ունի նոր տնտեսական միությունից, իսկ ընդդիմադիրները թերահավատ են և ավելի շատ նախընտրում են չխոսել: Հասարակության մեջ նույնպես կարծիքները հակասական են:
Armlur.am-ի հետ զրույցում երևանցիներից ոմանք գտնում էին, որ առևտրի ծավալները մեծացնելու նոր հնարավորություններ են բացվելու մեր երկրի առջև, և Հայաստանը ԵՏՄ համագործակցության շրջանակներում նոր շուկաներ է նվաճելու: Ավելի գերիշխող էր, սակայն, այն կարծիքը, որ արդյունքների, իսկ ավելի կոնկրետ՝ օգուտների ու վնասների մասին ճիշտ կլինի խոսել ամիսներ անց, երբ հոկտեմբերի 10-ի դրական կամ բացասական հետևանքներն ավելի առարկայական դառնան:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան