
“Ժողովուրդ”-ը օրաթերթը իր այսօրվա համարում անդրադարձել էր Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթունի դեպքի: Թերթի տեղեկությունների համաձայն` օրերս փուչիկների մեջ գազ լցնող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները կանչվել են ՀՀ ոստիկանություն: Պարզվել է, որ այդ կազմակերպությունը նման գործունեությամբ զբաղվելու արտոնագիր չունի: Ոստիկանության հասարակայնությւսն հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ փուչիկներ տեղափոխող և պայթեցնող անձինք հայտնի են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով` այդ տեղեկությունը դեռևս չի հրապարակվի: Այսօր armlur.am -ը զրուցեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ պարզելու փուչիկներ տեղափոխող և պայթեցնող անձանց ինքնության հավաստիության թերթի հրապարակմանը: Մեզ հետ զրույցում Աշոտ Ահարոնյանը ասաց. “փուչիկներ պայթեցնողի մասին խոսք չի եղել, ես ասել եմ, որ փուչիկներ պատրաստողներն ու տեղափոխողներն են հայտնի: Իսկ պայթեցնողների մասով դեռ քննությունը շարունակվում է”: