
Թբիլիսիում փլուզվել է եռահարկ շինություն: Շենքը վաղուց գտնվում էր վթարային վիճակում, եւ նրանում բնակվող ընտանիքների մի մասին տեղափոխել էին ապահով վայր: Սակայն երկու ընտանիք դեռ շարունակում էին բնակվել այնտեղ: Երջանիկ պատահականությամբ, փլուզման ժամանակ նրանք չեն գտնվել շենքում: Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ շենքը ենթակա չէ վերականգնման, եւ որ դրա բնակիչները քաղաքապետարանի հաշվին կվերաբնակեցվեն: