Armenian text to speach

«Սա ոչ իշխանականների կողմից նախագահական ընտրությունների նախապատրաստություն է» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազատության հրապարակում ասվեց, որ հեղափոխություն չեն անելու, դա ասվեց այն  կոնտեքստում, որ ոստիկանապետն ու այլ ուժեր մեղադրում են իրենց հեղափոխություն անելու մեջ, բայց դրանք ստահոդ են: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեցին «Քաղաքացիական պայմանագրի» անդամները:

«Ասվեց, որ պահանջներ ու վերջնագրեր չեն ներկայացվելու, այսինքն՝ «հայտնի հնարավոր» բոլոր սցենարները բացառված են, բացի մեկից, որ սպասում են երկխոսության առաջարկներ Սերժ Սարգսյանից»,-նշեց միավորման խորհրդի անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք այժմ խոսում են քաղաքական նոր օրակարգի  ու նոր հարթակի ձևավորման մասին:

«Մենք խոսում ենք քաղաքական նոր օրակարգի ու նոր հարթակի ձևավորման մասին:  2008-ին ասում էին, և ես էլ էի ասում, որ Սերժ Սարգսյանի հեռանալն օր առաջ անհրաժեշտություն է, բայց ի՞նչ տեղի ունեցավ 2013-ին, այն նույն ուժերը, որ ասում էին, որ օր առաջ պետք է հեռանա Սերժ Սարգսյանը, ոչ թեկնածու առաջարկեցին, ոչ էլ պաշտպանեցին ընդդիմադիր թեկնածուին: Սա հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախապատրաստություն է ոչ իշխանական ուժերի կողմից, և ընտրվում է այնպիսի մարտավարություն, որ այլ ուժ պատրաստություն չտեսնի մասնակցելու», – ընդգծեց նա:

Փաշինյանը շեշտեց, որ 2008-ի իրադարձությունների համար ինքն իր բաժին պատասխանատվությունը կրում է, բայց  երկրորդ անգամ նույն բանը կրկնելն անիմաստ է:




Լրահոս