
Մասաչուսեթցի Տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանները հետազոտություններ են անցկացրել եւ պարզել, որ յոգուրտով սնված արու մկների սեռական օրգանները մեծանում են 10-15%-ով,- հայտնում է Scientific America -ն: Փոխվում է նաեւ նման մկների մորթու որակը, որը շատ ավելի առողջ եւ 10 անգամ ավելի խիտ է դառնում, քան փորձնական խմբի մոտ, նշում են հետազոտողները: Նշենք, որ հետազոտության սկզբնական նպատակով փորձ էր արվում ապացուցել, որ յոգուրտի օգտագործումը կանխարգելում է ծերացման պրոցեսներով պայմանավորված ավելորդ քաշի առաջացումը ,սակայն պարզվեց, որ այն ունենում է այլ ազդեցություններ եւս: