Էվո Մորալեսի կողմնակիցները հաղթանակ են տոնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցները և նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը սկսել են հաղթանակ տոնել կիրակի անցկացված համապետական ընտրություններից հետո:

Համաձայն exit polls-ի տվյալների՝ Մորալեսը ստացել է ընտրողների ձայների 61%-ը, իսկ «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում. տեղեկացում է BBC-ն:

Երրորդ անգամ ընտրվող՝ 2006 թվականից նախագահ Մորալեսը Բոլիվիայի առաջին բնիկ նախագահն է: Նա նախկինում ակտիվիստ է եղել, իսկ նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը ձևավորվել է բնապահպանական պայքարում։

Մորալեսի հաղթանակը պայմանավորված է 2006-ից հետո երկրում գրանցված տնտեսական աճով։ Նա երկրի բնական պաշարներից ստացված գումարներն ուղղել է սոցիալական ծրագրերի, ճանապարհների և դպրոցների կառուցմանը։

141013032239_morales_winner_624x351_getty

141013031455_evo_morales_crowd_624x351_getty




Լրահոս