Հունաստանում հայտնաբերել են մ.թ.ա. IV դարի հատակային խճանկար. տեղեկացնում է BBC News-ը՝ հղում անելով Հունաստանի մշակույթի նախարարությանը:
3 մ/4,5 մ մակերեսով խճանկարը հայտնաբերվել է խոշորագույն հունական գերեզմանոցում, որը գտնվում է կենտրոնական Մակեդոնիայում գտնվող Ամֆիպոլում:
Խճանկարում պատկերված է երկու տղամարդ: Նրանցից մեկը դափնեպսակը գլխին կառավարում է երկու սպիտակ ձիով լծված անվասայլը: Մյուս տղամարդը՝ Հերմես աստվածը, ով համարվում է դեպի անդրշիրիմյան թագավորություն մարդկանց հոգիների ուղեկցորդը, քշում է այդ սայլը: Պատկերը ստեղծված է սպիտակ, սև, կապույտ, կարմիր դեղին և մոխրագույն քարերից:
Հնագետները կարծում են, որ գերեզմանոցը կարող էր պատկանել մեծն հրամանատար Ալեքսանդր Մակեդոնացու ընտանիքի անդամներից որևէ մեկին: Պեղումներն Ամֆիպոլում սկսվել են 2014թ. օգոստոսին: