
Ատլանտայի Emery համալսարանի ամերիկացի գիտնականների խումբը մտադիր է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով շան ուղեղի սկանավորմամբ պարզել, թե ինչ են մտածում մեր չորքոտանի ընկերները,- հայտնում է Los Angeles Times -ը: Գիտական խմբի ղեկավար Գեորգի Բերնսը ասել են. ” Շան տերերը միշտ այն կարծիքին են, որ իրենց կենդանիներն իրենց շատ են սիրում: Շուտով կպարզենք՝ շները սիրում են տերերին, թե նրանց տված սնունդը: Նրանք նաև մտադիր են պարզել՝ կենդանիներն իրենց տերերին ճանաչում են հոտով, թե տեսքով, հասկանում են նրանք խոսքը: Գիտական հետազոտության բյուջեի չափը չի հաղորդվում: