Beeline-ը հոկտեմբերին կթվայնացնի Գանձակ համայնքի հեռախոսային ցանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

13 հոկտեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի ֆիքսված կապի թվայնացման և գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները:

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը, Գանձակ գյուղի բնակիչներին հասանելի կդառնան թվային ֆիքսված կապի և ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող և նոր բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

Նշենք, որ 2013թ.-ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 %։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում այս ցուցանիշը գերազանցում է 86 %-ը։ Հայաստանում Beeline-ի լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 13000 կմ:




Լրահոս