Քարոզչություն չի եղել. պարզաբանում է Պետրոս Ղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մայիսի 5-ին և 6-ին մինչև ժամը 8-ը “Կենտնրոն”-ի եթերում քարոզչություն և հակաքարոզչություն չի եղել:Պարզապես մայիսի 6- ին մենք  Լևոն Տեր- Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի ասուլիսները լուսաբանել ենք ուղիղ եթերի ռեժիմով,որի ժամանակ Լևոն Զուրաբյանը քաղաքական կոչ է արել”,-ֆեյսբուքյան  -իր էջում անդրառառնալով “Կենտրոն հեռուստաընկերությանը վարչական պատասխանատվության ենթարկելու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմանը հայտարարել  է “Կենտրոն” հեռուստաընկերության -“ՈՒրվագիծ” հաղորդման հեռուստահաղորդավար  Պետրոս Ղազարյանը:
“Ես ուրախ եմ ,որ պատկան մարմինները գտան 2012 -ի ընտրությունների գլխավոր ընտրախախտումը,-հեգնանքով ընդգծել  է Պետրոս Ղազարյանը, հավելելով.” Իսկ թե ինչու Ամալյանի հանձնաժողովը չէր նկատում ասենք 2008- ի ընտրությունների ժամանակ ակընհայտ հակաքարոզչությունը ,հարցի պատասխանը գտնելու համար ես հարգարժան պարոն Ամալյանին հրավիում եմ ուղիղ եթեր,-նշում է նա:Հիշեցնենք,որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ս. թ. մայիսի 11-ին, այսինքն վաղը, ժամը 12.00-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Իսահակյան 28 հասցեում) տեղի կունենա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստ:Նիստի օրակարգում ընդգրկված է ,ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ ՓԲ ընկերությանը (Կենտրոնե հեռուստաընկերություն) ,Հեռուստատեսության և ռադիոյի մասինե ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը:Նշենք, որ նշված դրույթի համաձայն՝ Ընտրությունների և հանրաքվեների մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավա




Լրահոս