Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը:

Խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը՝ Իշտվան Կովաչի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Միկլոշ Իշտվան Նագին և Աուրել Օնիցան: Չորրորդ պաշտոնյան է Վլադիմիր Ուրզիցան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ռադու Մարիան Պետրեսկուն և Ռոբերտ Դիմիտրուն:




Լրահոս