
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2015 թվականի փետրվարին կարող է ռևանշ մենամարտ անցկացնել բրիտանացի Փոլ Սմիթի հետ:
Մենամարտը կանցկացվի Բեռլինում, այս մասին հայտնում է Bild-ը:
Նշենք, որ Արթուր Աբրահամին ձեռնոց է նետել նաեւ 19-ամյա գերմանացի բռնցքամարտիկ Վինսենտ Ֆեյգենբատցը: