ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեկ ոստիկանության մարզային վարչությունների պետերն ու շրջանների տարածքային բաժինների պետերն այցելել են ՀՀ ոստիկանության մշակույթի տուն, որպեսզի «ստանան» իրենց նոր համազգեստները: Իսկ դերձակներն էլ չափսերն են վերցրել:

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ` ովքե՞ր պետք է կատարեն պարտադիր սոցիալական վճարումներ, եւ արդյո՞ք հնարավոր է հրաժարվել այդ վճարումներից:

Նելլի Պետրոսյան (35 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում`
1) 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.
2) մինչեւ 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում.
3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ որպես 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատող, նոտար, անհատ ձեռնարկատեր երբեւիցե կատարել են սոցիալական վճար:
Օրենքի 81-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բազմիցս արդեն հիշատակել ենք, որ հակասոցիալական եւ հակասահմանադրական «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական նպատակը ոչ թե սոցիալական դաշտի բարեփոխումներն են, այլ՝ աշխատավոր քաղաքացիներից լրացուցիչ գումարներ կորզելու օրինական հիմքերի ստեղծումը: Իսկ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ՝ հուսալքված, հիասթափված, ինքնակամ կերպով լքում են ոչ միայն իրենց աշխատանքը, այլեւ՝ հայրենիքը:

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ սահմանամերձ գյուղի ուսանողների համար սահմանվել են մի շարք արտոնություններ: Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ եմ, տղաս այս տարի ընդունվել է Ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրս: Միակողմանի ծնողազուրկ է: Կցանկանայի տեղեկանալ՝ արդյո՞ք մենք կարող ենք օգտվել այդ արտոնություններից, եւ եթե՝ այո, ապա հնարավո՞ր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

Նարինե Մկրտչյան (45 տարեկան, ավագ բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1. մասի` բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական կազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով վարձի մասնակի փոխհատուցում հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
– 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս:
Համաձայն վերը նշված օրենքի 6-րդ հոդվածի 4.3. մասի` «Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրոսի համար սահմանված՝ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Առաջին կուրսի ուսանողներն ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:
շարունակելի….

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ անցած տարի, որպես կանոն, չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել այդ ուսանողների համար, ընդհուպ մինչեւ համալսարանից հեռացում: Հուսով ենք, որ այս տարի գոնե ԿԳՆ-ն կերկարացնի ուսման վարձի վճարման ժամկետը, եւ մեր ուսանողներն այսպիսի իրավիճակներում չեն հայտնվի:




Լրահոս