ԿԸՀ-ի դիմաց հացադուլ անողին այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանին, ով որոշել է շարունակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց իր հացադուլը, որպեսզի ապացուցի, որ իր նման հասարակ մարդը ևս կարող է բարձրաձայնել իր բողոքի ձայնը, այսօր այցելել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
ԿԸՀ շենքի դիմաց այսօր հրավիրած ասուլիսում Արտավազդ Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Կարեն Անդրեասյանն իր հետ հանդիպմանն ասել է, որ ամեն կերպ փորձում է այս հարցը լուծել:
Բայց նաև ասաց, որ շատ հնարավոր է՝ չստացվի, որովհետև Ոստիկանությունը չի լսում իր հորդորները, բայց ինքը էնպես կանի, որ գոնե հաջորդ հացադուլավորների իրավունքները պաշտպանված լինեն”,- ՄԻ Պաշտպանի ու իր զրույցը լրագրողներին փոխանցեց Արտավազդ Վարդանյանը:
Հարցին, թե ևս քանի՞ օր Վարդանյանը կշարունակի իր հացադուլը, նա չկարողացավ պատասխանել:
Այս ընտրությունները Հայաստանին տանում են կործանման: Ես ուզում եմ, որ մտածող, սրտացավ մարդիկ որոնեն այլ տարբերակներ, որով կուղղորդեն հասարակությանը: Ես հասարակությանն իր իրավունքներին և արժանապատվությանը տեր կանգնելու կոչ եմ անում”,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ իր առաջարկը վերացական է, Վարդանյանը վստահեցրեց՝ դա ընդամենն առաջին հայացքից է այդպես թվում. ,Պետք է հասարակությունն ինքնակազմակերպվի, իսկ մտավորականությունն այլընտրանք ձևավորի: Ես չեմ սպասում այս պահին հասարակության կողմից լայն աջակցություն, բայց այն, ինչ-որ այսօր ստանում եմ, հուսադրող է”,- եզրափակեց հացադուլավոր Արտավազդ Վարդանյանը:




Լրահոս