
Այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Դավիթաշենի կամուրջից մոտ 45-50 տարեկան տղամարդն իրեն ցած է նետել։Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի գլխավորությամբ։
Տեղում է նաև 1-03 շտապօգնության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։Դեպքի վայր է կանչվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։ Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար ինքնասպանություն գործած անձի տվյալները։