Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին սփյուռքահայ բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ միասին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին` այս ծավալուն ծրագիրը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ ժամանակակից չափանիշներին համապատասխանող դպրոցական ցանցի առկայությունը հանդիսանում է կրթության ոլորտի զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկը:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: