
Երկու օր շարունակ Երևանում քաղաքի տոնն էր նշվում: Թե որքան գումար է ծախսվել այս միջոցառման համար, ավելի ուշ պարզ կդառնա, սակայն հարկ ենք համարում նշել, որ նախորդ տարի՝ «Էրեբունի-Երևան 2795»-ին, ծախսվել է 110 մլն դրամ՝ մի փոքր ավելի շատ, քան 2012-ին: Ամեն դեպքում շքեղ տոնի հետևանքները, ինչպես մեր տեսախցիկն է արձանագրել, մեկ օր անց արդեն աղբամանում են: