
Ամերիկյան Քեմփ Դեւիդում մայիսի 18-19-ին կայանալիք Մեծ Ութնյակի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն Ռուսաստանը ներկայացնելու է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, քանի որ Պուտինն այս պահին զբաղված է նոր կառավարության հարցերով: Բացակայության մասին տեղյակ է պահվել ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցով: Հաղորդագրության համաձայն, Պուտինն ու Օբաման, այնուհանդերձ, պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել: Հիշեցնենք, ավելի վաղ Մեծ Ութնյակի գագաթնաժողովը նախատեսված էր անցկացնել Չիկագոյում, սակայն ընդամենը մի քանի շաբաթ առաջ Օբաման որոշում է կայացնում այն տեղափոխել Քեմփ Դեւիդ: