Ընդարձակ և հարմարավետ տարածք հաճախորդներին պատշաճ ձևով սպասարկելու և գործնական հանդիպումներ կազմակերպելու համար… Այդպիսին է ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց 13/14 հասցեում գտնվող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց ՍԵՎԱՆ մասնաճյուղը:
Հոկտեմբերի 10-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը բարձրաստիճանի հյուրերի, գործընկերների և Բանկի աշխատակիցների ներկայությամբ հանդիսավոր կերպով բացեցին ՍԵՎԱՆ մասնաճյուղը, որը մարզում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 3-րդ մասնաճյուղն է:
Սևանի տարածաշրջանի Ծաղկունքի սրբ Սարգիս և Ցամաքաբերդի սրբ Գևորգ եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը նորաբաց մասնաճյողում օրհնության կարգ կատարեց, որից հետո Բանկի հմուտ աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին մասնաճյուղի կողմից մատուցվող բարձրորակ ծառայությունները, դրանց սակագներն ու պայմանները:
ՙՍԵՎԱՆ՚ մասնաճյուղում բոլոր հաճախորդներին հասանելի կլինեն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող մատչելի վարկատեսակները, գրավիչ պայմաններով ժամկետային ավանդները, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը և այլ ֆինանսական ծառայություններ:
«Սևան համայնքում, որը համարվում է զբոսաշրջային-առողջարանային բնակավայր, սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից կարևորվում է փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ուստի այս տարածաշրջանում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՙՍԵՎԱՆ՚ մասնաճյուղի բացումը պայմանավորված է տնտեսական ծրագրերի աջակցման, ինչպես նաև անհատներին մրցակցային և որակյալ բանկային ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ, – նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ այս տարի արդեն 7-րդ մասնաճյուղն է բացում, որտեղ կրկին պահպանված են որակի և հուսալիության սկզբունքները: