Երկրպագուների միասնական երթ՝ Հայաստան – Ֆրանսիա խաղից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԱՖ երկրպագուների շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Նախորդ խաղում Հայաստան հավաքականը ապացուցեց, որ նույնիսկ առանց իր առաջատարների կարող է պայքարել ցանկացած թիմի դեմ: Հոկտեմբերի 14-ին մեր տղաները Երևանում կհյուրընկալեն աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին` Ֆրանսիային:

ՖԱՖ-ը, ինչպես միշտ, ազգային հավաքականի խաղից առաջ կազմակերպելու է ավանդական դարձած երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ՝ ֆուտբոլային տոնը սկսելով խաղից ժամեր առաջ:

Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուները հրավիրվում են հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:

Երթը կընթանա Օպերա – Թումանյան փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ – Վերնիսաժ – Վարդան Մամիկոնյանի արձան – Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ երթուղով:

Բոլորին կոչ է արվում գալ ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր՝ շապիկներ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:

Բոլոր ցանկացողները ՖԱՖ-ի օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին»:




Լրահոս