
Մեն կղզում ավարտվել է «PokerStars» շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ ոքի է խաղացել Ջոնաթան Հավկինսի հետ:
Մրցաշարի արդյունքում՝ Սարգսյանը 5 մասնակցի հետ վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող է դարձել Անգլիան ներկայացնող Նայջլ Շորտը: