Դոլարը շարունակում է վերելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ: “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր` մայիսի 10-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 393.69 դրամ, նախորդ կայացած առեւտրային նստաշրջանի (մայիսի 7-ի) համեմատ թանկանալով 0.19%-ով կամ 0.75 կետով: Այսօր բորսայում ձեւավորված փոխարժեքը երկրորդն է 2012 թ., զիջելով միայն ապրիլի 18-ի փոխարժեքին (1դոլար/393.75 դրամ):
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 6.35 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 392.5 դրամ, վաճառքը սկսում է 394 դրամից:




Լրահոս