Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով ուրբաթ օրը հոսպիտալացվել էր, դուրս է գրվել հիվանդանոցից. հայտնում է РИА Новости-ն և հավելում, որ Ժնևում նրա մենահամերգի անցկացման օրն այդպես էլ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին պետք է տեղի ունենար Ազնավուրի համերգը Ժնևում, որը, սակայն, հետաձգվել էր հիվանդանոց տեղափոխվելու պատճառով:
Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Շ. Ազնավուրը տարբեր երկրներում հրաժեշտի համերգներ է ունենում: