Ոստիկանությունը հերքում է Արարատի ոստիկանապետի ծեծի ենթարկվելու մասին լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը հերքում է Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանի` ծեծի ենթարկվելու մասին հրապարակումներ: armlur.am-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշվում է, որ “ոստիկանությունը նման միջադեպի գոյության դեպքում առաջինը կիրազեկեր հանրությանը, և ոչ միայն այն պատճառով, որ որդեգրել և իրականացնում է բաց ու թափանցիկ աշխատելու քաղաքականություն, այլև հիմնարար է համարում ոստիկանի հանդեպ ցանկացած ոտնձգություն` զազրախոսությունից մինչև մարմնական վնասվածք, արձանագրելու, հայտնաբերելու և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու սկզբունքը: Միայն օրենքով պաշտպանված ոստիկանն է ի զորու պաշտպանել քաղաքացու օրինական իրավունքները”:




Լրահոս