
Լեհ Զբիգնեւ Ֆիլոյի հարեւանները, վախենալով ավտոմեքենա վարելուց նրա մեքենան բարձրացրել են ծառի վրա: 24-ամյա Ֆիլոն, մի օր առավոտյան տանից դուրս գալով՝ տեսել է, որ մեքենան անհետացել է: Երկար փնտրտուքներից հետո նա իր Ford Escort-ը գտել է ուռենու վրա: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը շուտով մեքենան իջեցրել է ծառից: Ֆիլոն խոստացել է, որ առաջիկայում կփորձի ավելի ուշադիր վարել: :