Ժամեր առաջ Հացիկ գյուղի բնակիչ, 32-ամյա Մովսես Մանավչյանը դաշտում իր “ԳԱԶ-2410” ավտոմեքենայից փորձել է վերցնել որսորդական հրացանը, սակայն թարս կողմից է բռնել` ուղղված դեպի իրեն եւ դժբախտաբար հրացանի ձգանը պատահաբար սեղմվել է ու կրակել: Վերջինս տեղում մահացել է: NEWS.am -ի այս տեղեկությունը հաստատել է նաեւ Արմավիրի մարզի Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը: Նրա հետ դաշտում մեկ հոգի է եղել, ով փորձել է նրան տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն, սակայն նա արդեն մահացած է եղել: Գյուղապետը նշել է նաեւ, որ 32-ամյա Մովսեսն ամուսնացած է եղել, ունի 3 տարեկան որդի: Նա նաեւ շատ լավ արհեստավոր է եղել եւ ամեն ինչ ձեռքից եկել է:
32-ամյա Մովսեսը որսորդական հրացանը թարս է բռնել, կրակել իր վրա ու տեղում մահացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ