ԵՏՄ անդամագրումից հետո Հայաստանում գնաճն անխուսափելի է. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական միության ստեղծման նպատակն է պաշտպանել ներքին արտադրությունը: Դա նախատեսվում է անել առաջին հերթին մաքսատուրքերի համեմատաբար բարձր դրույքաչափեր սահմանելու միջոցով, ինչն արդյունավետ գործիք է ներքին շուկայի պաշտպանության համար: Սակայն, մյուս կողմից, գոնե սկզբնական շրջանում այն մեծացնում է գնաճային ճնշումը: Մաքսատուրքերի բարձրացումը թանկացնում է ներմուծվող ապրանքները: Քանի դեռ ներքին շուկայում դրանք չունեն տեղական փոխարինողներ` սպառողները բախվում են որոշակի խնդիրների:
ԵՏՄ անդամագրման վերաբերյալ պայմանագրի վավերացումից հետո Հայաստանում գործող մաքսատուրքերը եւս կփոխվեն, ինչը պետք է օգտագործել ներքին արտադրության խթանման համար: Իհարկե, մաքսատուրքերի փոփոխությունը Հայաստանի դեպքում տեղի կունենա ոչ միանգամից, այնուհանդերձ բազմաթիվ, թեկուզեւ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների ներմուծման համար կգործեն նոր դրույքաչափեր: Դա տնտեսական միության կազմում ենթադրում է ներմուծման կառուցվածքի, ինչպես նաեւ ապրանքային նշանի փոփոխություն: Այն բնականաբար իր հետ կբերի նաեւ որոշակի գնաճ: Անկախ նրանից, թե ներմուծումը որքանով կտեղափոխվի ԵՏՄ շուկա, նման երեւույթներն անխուսափելի կլինեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս