«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շուկաներում եւ խանութներում ընկույզը վաճառվում է անբնական բարձր գնով, եւ, ըստ փորձագետների, այդ գնաճը դեռ կարող է շարունակվել այն աստիճան, որ Ամանորի նախաշեմին ընկույզի միջուկի գինը հասնի կիլոգրամը 15 հազարի: Այս ամենը պայմանավորված է Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում ընկույզի ցածր բերքատվությամբ:
Այսօր արդեն ընկույզի միջուկը Երեւանի Փակ շուկայում վաճառվում է կիլոգրամը 9 հազար դրամով: Նման գին երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք չի արձանագրվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: