ԴԵՌ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավորության թեկնածուների գովազդային պաստառները դեռ կախված են ամեն տեղ, թեեւ մայիսի 5-ից արգելվում է քարոզչություն իրականացնել: Նույնիսկ այդ պատճառով հայաստանյան մի շարք թերթեր շաբաթ օրը լույս չտեսան՝ գերադասելով լռել: Արդյոք օրինախախտում չէ, որ թեկնածուների պաստառները կախված են մնացել մինչ օրս: «Ժողովուրդ»-ն այս առիթով դիմեց ԿԸՀ, որտեղից պարզաբանեցին. «Դա արգելված է միայն ԶԼՄ-ներին, իսկ պաստառների վերաբերյալ Ընտրական օրենսգրքում նման սահմանափակում կամ կանոնակարգում չկա: Այդպիսի պահանջարկ չկա, որ պաստառները քվեարկությունից մեկ օր առաջ պետք է հանվեն»: Էլի օրենքը գործում է միայն լրատվամիջոցների համար:




Լրահոս