5/15 ընտրատեղամասում «Ժողովուրդ»-ը հետաքրքիր միջադեպի ականատես եղավ. երբ ՀԱԿ համամասնական ընտրացուցակի անդամ, պատգամավորության թեկնածու Սաթենիկ Խաչատրյանը 19:50-ին մտավ տեղամաս՝ գրանցվելու, որ մասնակցի ձայների հաշվարկին, հանձնաժողովի ՕԵԿ-ական նախագահ Կարինե Մեհրաբյանը բղավեց. «Տիկի՛ն, Դուք գրանցվելու համար ուշացել եք: Տեղամասն արդեն փակվել է: Վերջ»: Թեկնածուն փորձում էր նրանց բացատրել, որ իրավունք ունի մասնակցելու, ինչը հաստատեցին նաեւ ԿԸՀ-ից, սակայն ՕԵԿ-ականն ի ցույց էր դնում իր չիմացությունը: Արդյունքում «հաղթեց» ՀԱԿ-ը:
ՕԵԿ-ԱԿԱՆՆ ՕՐԵՆՔԻՑ ՀԵՌՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ