
Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին, Սալվադորի հյուսիս-արևելքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը եղել է 7,4 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիրիլագուա քաղաքից 81 կմ դեպի հարավ՝ 21,9 կմ խորության վրա:
Սեյսմոլոգները զգուշացնում են, որ նման ցնցումից հետո հնարավոր է ցունամի, որը կարող է առաջանալ երկրաշարժի էպիկենտրոնից 300 կմ հեռավորության վրա՝ Նիկարագուայի, Հոնդուրասի և Սալվադորի ափերի մոտ. տեղեկացնում է kp.ru-ն: :