Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել է արձանագրություն, որը կոչ է անում երկրի իշխանությանը ճանաչել Պաղեստինն իբրև ինքնիշխան պետություն. տեղեկացնում է Reuters-ը:
Միաժամանակ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Բրիտանիան չի փոխելու իր արտաքին քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ Բրիտանիան չի համարում Պաղեստինն ինքնիշխան պետություն, սակայն հայտարարում է, որ կարող է իր դիրքորոշումը փոխել ցանկացած ժամանակ, եթե դա նպաստի Իսրայելի և Պաղեստինի միջև առկա հակամարտության խաղաղ կարգավորմանը: