Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկաններն անցած հանգստյան օրերին ավտոմեքենաներ առևանգողների բանդայի ձերբակալման հատուկ օպերացիա են իրականացրել: Բանդան գործում էր Մոսկվայում և Մերձմոսկվայում: Հափշտակում էին հիմնականում թանկարժեք արտասահմանյան մեքենաներ: Բանդան առնվազն 20 մեքենա էր գողացել:
Բանդիտներին ձերբակալել են հերթական գողության ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հարավում: Ձերբակալվածներից երեք մոսկվացիներ են ՝ 29-ից 53 տարեկան: Ոստիկանությունում նշել են, որ նրանց միջև դերերի հստակ բաշխում է եղել. մեկն ընտրել է ավտոմեքենան, մյուսը՝ գողացել այն: Նույն օրը խուզարկություն է կատարվել եռյակի բնակարաններում և հայտնաբերվել մեքենաների հափշտակման համար անհրաժեշտ գործիքներ, հայտնում է msk.kp.ru-ն: