Ադրբեջանը Ռուսաստանից 5 մլրդ դոլարի զենք է գնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է Коммерсант թերթը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսաստանյան Бал-Э ափային հրթիռային համակարգով: Առայժմ խոսքը մեկ դիվիզիոնի ձեռքբերման մասին է, որի օգնությամբ Բաքուն հույս ունի ամրապնդել Կասպից ծովի ափամերձ հատվածը: Հայաստանի կողմից բացասական արձագանք չի սպասվում՝ աշխարհագրական հանգամանքները հաշվի առնելով: Ադրբեջանի հետաքրքրության մասին թերթին պատմել է «Հրթիռային տակտիկական զենք» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը:

Թերթի տեղեկություններով՝ ադրբեջանցի զինվորականներն արդեն Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը հայտ են ներկայացրել Бал-Э համակարգի ձեռքբերման համար:

Ադրբեջանը վաղուց է հետաքրքրվում ափային հրթիռային համակարգերով: Ավելի վաղ ադրբեջանցիները ցանկանում էին գնել «Բաստիոն» համակարգը, սակայն մինչև բանակցություններ գործը չի հասել:

Թերթը գրում է, որ Ադրբեջանն ակտիվորեն գնում է ռուսական զենքը: 2010-2012թթ. պայմանագրեր են ստորագրվել С-300ПМУ-2 զենիթահրթիռային երկու դիվիզիոնի, Тор-2МЭ զենիթահրթիռային համակարգի երկու մարտկոցի, ավելի քան 70 ուղղաթիռի, 100 Т-90С տանկի, 100 միավոր БМП-3-ի, Мста-С հրետանային սարքի, Смерч համակարգի ձեռք բերման վերաբերյալ: Այս պայմանագերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ դոլար: Թերթի աղբյուրը վերը նշված գերատեսչությունից հայտնել է, որ մինչև ընթացիկ տարեվերջ Մոսկվայից Բաքվի գնած զենքի արժեք կկազմի 5 մլրդ դոլար:




Լրահոս