Դավիթաշենի թիվ 199 դպրոցում միանգամից երկու ընտրատեղամաս էր տեղակայված. 5/15 եւ 5/16, որոնք իրարից 5 մետր հեռավորության վրա են գտնվում: 5/15 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական Վերջալույս Բաղդասարյանը փորձել է ՀԱԿ-ի քվեաթերթիկները թաքցնել թեւերի տակ, այնուհետեւ թերթիկներով իրեն զովացրել է եւ փորձել դրանք դնել սեղանի տակ: Սակայն 5/16-ից դա նկատել է ՀԱԿ-ի համամասնական ընտրակարգի պատգամավորության թեկնածու Սաթենիկ Խաչատրյանը եւ փորձել կանխել՝ ասելով. «Ներողություն եմ խնդրում, գիտեմ, որ իրավունք չունեմ խանգարելու, սակայն Դուք էլ իրավունք չունեք քվեաթերթիկները սեղանի տակ թաքցնելու»: Նրան ընդհատել է 5/15-ի հանձնաժողովի նախագահ Տիգրան Գալստյանը՝ ասելով. «Ձեր գործը չէ»: Մինչդեռ նույն Տիգրան Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզում էր, որ իրենց տեղամասում ոչ մի խախտում «չի եղել եւ չի էլ լինելու»:
ԹԵՎԵՐԻ ՏԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ