Հրանտ Բագրատյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին:

«Այսօր հանդես եմ եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ այդմ առաջարկել եմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել նկատի ունենալով « +, – » 20 ինտերվալը։  Ըստ այդմ` առաջարկվել են փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Առաջարկություններն արվել են` վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում»:




Լրահոս