
Հալաջ գյուղի 8-րդ դասարանի աշակերտը սպանել է Աֆղանստանի պատերազմի վետերանին, տեղեկացնում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, գյուղի բնակիչ Հասմամեդ Ռասուլովի դանակահարված մարմինը հայտնաբերվել է իր տանը: Տեղի ոստիկանությունը ձերբակալել է գյուղի բնակիչ Էլնուր Էյբատովին, ով սպանությունը կատարել է վիճաբանության ընթացքում:
Էլնուր Էյբատոժվը 15 տարեկան է, նա սովորում է Հալաջ գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում: