Ռուս հաքերները մուտք են գործել ՆԱՏՕ-ի պաշտոնյաների համակարգիչներ. տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով կիբերանվտանգության հարցերով զբաղվող iSight Partners ընկերությանը:
Փորձագետների կարծիքով՝ հաքերների նպատակն է եղել սեպտեմբերին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, և ամենից շատ նրանց հետաքրքրել է Ուկրաինայի հետ կապված դաշինքի դիրքորոշումը: Գագաթաժողովին, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, քննարկման գլխավոր թեմաներն էին Ուկրաինայի ճգնաժամը և Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի ռազմավարությունը:
Բացի ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից՝ հաքերների զոհ են դարձել ուկրաինացի պաշտոնյաները, լեհական էներգետիկ ընկերությունը և առնվազն մեկ արևմտյան պետություն:
Նշանակետերի ընտրությունը և հարձակման մեթոդը թույլ են տալիս եզրակացնել, որ հաքերները գործել են Ռուսաստանի օգտին. գտնում է iSight Partners ընկերությունը:
Մասնագետների կարծիքով՝ տեղեկատվության ծավալն այնքան մեծ է եղել, և հաքերներն այնքան են շտապել, որ հնարավոր է դարձել պարզել հարձակման աղբյուրը: Նվում է, որ հաքերների խումբը գործել է առնվազն 2009-ից: