ՀՀԿ-Ի ՄԱՍԻՆ ԼՌՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հենց մայիսի 6-ին ընտրությունների վերահսկման միասնական շտաբում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են միայն ՀՀԿ-ի խախտումների մասին խոսում, անտեսում ԲՀԿ-ին, նրա բաժանած ընտրակաշառքները, նշեց. «Մենք համաձայն ենք՝ ովքեր օրենքը խախտում են, թող պատժվեն՝ լինի Կոնգրեսից, ՀՅԴ-ից, թե ԲՀԿ-ից, բայց լրագրողներն էլ պետք է հետեւեն, որ բոլորը պատժվեն: Դուք գիտեք, թե ինչ ծավալի ընտրակաշառք է բաժանում ՀՀԿ-ն, բայց առայժմ ոչ մի հանրապետականի չեն բռնել, հանկարծ մի դեպք եք գտել ԲՀԿ-ից, կարող եք Կոնգրեսից էլ գտնել, ՀՅԴ-ից էլ, չգիտեմ, բայց մի բան գտնել եւ սարքել ասեղ, ուրիշի աչքը մտցնել, իսկ ՀՀԿ-ի մասին լռել, չի կարելի էդպես»:




Լրահոս