
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խորհրդարանի շենքի՝ ռադայի մոտ են գտնվում մոտ 8 հազար ցուցարարներ, որոնց դիմակայում են մոտ 4 հազար ոստիկաններ:
Ագրեսիվ տրամադրված ցուցարարների մի խումբ սադրել է ոստիկաններին բախման:
Կիևի իրավապահները կոչ են արել ակցիայի մասնակիցներին դադարել խախտել հասարակական կարգը՝ շեշտելով, որ օրենքի պահանջները խախտողները կենթարկվեն ադմինիստրատիվ կամ քրեական պատասխանատվության:
Ուկրաինացի ազգայնականները՝ «Աջ սեկտորի» և «Սվոբոդա» միավորման դրոշներով, եկել են Ռադայի շենքի մոտ և պահանջում են համաներման մասին օրենք ընդունել, պետականորեն ճանաչել Ուկրաինայի ապստամբ բանակի մարտիկներին, ինչպես նաև արգելել կոմունիստական գաղափարախոսությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը: