
Տեսահոլովակը, որը վերտառված էր «Հայրիկը դստրիկին «Լեքսուուս» էր գնել» YouTube-ում գրեթե 1.5 մլն դիտում է հավաքել: Տեսագրությունում երևում է, որ բակում կայանման տեղից դուրս եկող «Լեքսուսն» անսպասելի կերպով արագություն է հավաքում և փոսը գլորվում:
Տեսահոլովակը նկարահանողի խոսքով, լիովին նոր «Լեքսուսի» ղեկին, որի նստատեղերից դեռ պոլիէթիլենային պաշտպանիչ շերտը չէին հեռացրել, աղջիկ է նստած եղել: Վթարից ոչ ոք չի տուժել, քանի որ գործել են անվտանգության բարձիկները: