
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է Շոտլանդիայի BBC հեռուստաընկերության տաղավար՝ ընկերության 60-ամյա հոբելյանին մասնակցելու:
Շնորհավորելով հեռուստաընկերության անձնակազմին՝ արքայազնը որոշել է եղանակի տեսություն վարել: Սկզբում հեռուստաընկերության աշխատողները կարծել են թե արքայազնը կատակում է, սակայն նա վահանակը վերցրել է ձեռքն ու մոտեցել տաղավարին: Փոքրիկ տեսանյութը միանգամից ձայնագրվել ու ցուցադրվել հեռուստատեսությամբ: