
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն առանց սահմանափակումների է մարզվում դորտմունդյան ակումբի ընդհանուր խմբում:
«Բորուսիա»-ի ընդհանուր խմբում են մարզվում նաև վնասվածք ունեցող մյուս ֆուտբոլիստներ Իլկայ Գյունդոգանը, Մարկո Ռոյսը, Սվեն Բենդերը և Սեբաստիան Կելը:
Նշվում է, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Քյոլն»-ի հետ խաղին: