ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի 11/01 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Երվանդ Ասատրյանը փորձել է խոչընդոտել «Ժողովուրդ» օրաթերթի թղթակից Արման Գալոյանի աշխատանքներին ու սպառնացել նրա հետ հաշվեհարդար տեսնել: Պատճառը եղել է այն, որ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գրիգորի Մարգարյանին եւ Հեղինե Բիշարյանին կողմ քվեարկած 2-3 քվեաթերթիկի վրա V-աձեւ նշումը եղել է կասկածելի, սահմանված կարգից շեղված, սակայն հանձնաժողովը քվեարկությամբ դրանք համարել է վավեր: Երբ մեր թղթակիցը տեղամասում լուսանկարել է այդ կասկածելի թերթիկները, Ասատրյանը հունից դուրս է եկել՝ սկզբում փորձելով վիճաբանություն սադրել, այնուհետեւ՝ սպառնալ հաշվեհարդարով: Բանը, սակայն, քաշքշուկի չի հասել:




Լրահոս