Եկեղեցու և լրագրողի արձանի բացումը` Նոր Նորքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում և համանուն այգում, մի քանի օր է, ինչ տոնական տրամադրություն է տիրում: Այգու բետոնապատ հատվածում եկեղեցի և 8 խաչքար է տեղադրվել:

Խաչքարերի շարքում առանձնահատուկ տեղ է գրավում լրագրողի արձանը: Այն խորհրդանշում է անկախ, անկաշառ ու հայենիքի նվիրյալի կերպարը և մարմնավորում ազատ խոսքը կրողների իրական պատմությունը:

321

Հավելենք նաև, որ այստեղ տեղ է գտել վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանը` շրջապատված դարձյալ բրոնզից ձուլված երեխաների ու հրեշտակների պատկերներով:

26270ccdca854b1735b0e193becc9033

 

Եկեղեցու հարևանությամբ է կառուցվել նաև նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը։ Եկեղեցու և խաչքարերեի օծման արարողությունը կայացել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասնակցությամբ՝ մարդաշատ միջոցառման ընթացքում:

417-600x400

 

 




Լրահոս