
Բրիտանական Bloomsbury հրատարակչությունը, որը հրատարակել է Ջոան Ռոուլինգի գրքերի ողջ շարքը, իր կայքում հայտարարել է «Հարրի Փոթերի» գիշերվա անցկացման մասին: Ակցիան կանցկացվի Մեծ Բրիտանիայում 2015թ.-ի փետրվարի 5-ին:
Հրատարակչությունը հրավիրրում է դպրոցներին, գրախանութներին, գրադարաններին և հասարակական կազմակերպություններին այդ օրը միջոցառումներ կազմակերպել նվիրված երիտասարդ հրաշագործին: Bloomsbury-ն խոստանում է հրավիրատոմսերից, միջոցառման ազդագրերից, խաղերից բաղկացած հատուկ հավաքածու ստեղծել, որի ստացման համար անհրաժեշտ կլինի գրանցվել հրատարակչության կայքում մինչև նոյեմբերի 28-ը: