
Այսօր երեկոյան Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը կրկին մարդաշատ է լինելու. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու Ֆրանսիայի ընտրանու հետ: Հետաքրքրությունը, բնականաբար, ավելի մեծ է, քան Հայաստան-Սերբիա խաղի դեպքում:
Ֆրանսիայի ընտրանուն գրեթե միշտ է հաջողվում փայլել հանդիպումներում, թեև Armlur.am-ի զրուցակիցներն ամենևին էլ մեր հավաքականի պարտությունը չէին կանխագուշակում: Բոլորն էին միակարծիք, որ դիտարժան խաղ է սպասվում, և վստահ էին, որ անկախ արձանագրվելիք հաշվից` մեր հավաքականը ցանկության դեպքում մեծ կամային հատկանիշներով է առանձնանում ու խաղի մեջ զգալի լարվածություն մտցնում:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան