«Ես հավաստիացնում եմ, որ կնիքի նյութն իմ անձնագրում դեռ առկա է»:
Ստացվում է, որ կարեւորը ԿԸՀ նախագահի անձնագիրն է ու հայտարարությունը: Չէ՞ որ Տիգրան Մուկուչյանը երկրորդ, երրորդ անգամ հաստատ չէր քվեարկելու, քանի որ նրան բոլորն են ճանաչում, բացի այդ՝ օրվա ծանրաբեռնվածությունը կխանգարեր ԿԸՀ նախագահին օքսիդացող թանաքի հետեւանքները վայելել: Եւ մի՞թե կնիքը պահպանող մեկ անձնագրով հնարավոր է ջրել կիրակնօրյա քվեարկության գլխավոր բացթողումներից մեկի հետքերը: Այս առումով Տ. Մուկուչյանի անձնագիրը նույնիսկ չարժե կարեւորել. խնդիրն այն է, որ կրկնակի քվեարկության սցենարը լավագույնս գործեց իր բոլոր անցանկալի հետեւանքներով հանդերձ: